Հյուսիսկորեացի ռեփեր Psy-ի Gangnam Style հիթը ճարակել է ողջ աշխարհը: Բոլորը, ներառյալ արվեստի գործիչները, Gangnam Style են կատարում կամ պարում դրա հնչյունների ներքո, կրկնօրինակում տեսահոլովակը: Բացառություն չէ նաև 15-ամյա կույր, ինքնուս դաշնակահար Կուհաո Քեյսը (Հավայան կղզիներ):
Նրա կատարմամբ տեսանյութը ցնցել է YouTube–ը: Ընդամենը երկու օր առաջ տեղադրված տեսանյութն արդեն 50 հազար դիտում ունի: Նշենք, որ նա Gangnam Style-ը կատարել էր բջջայինով երկու անգամ լսելուց հետո:
Քեյսն այս տարի թողարկել է իր առաջին ալբոմը: Նվագում է Yamaha Clavinova, որը գնել է հասարակական նախաձեռնությունների ֆինանսավորման Kickstarter կայքով իրականացված դրամահավաքի միջոցով:











































