Այսօր՝ նոյեմբերի 29-ին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռայան Գիգսը բոլորում է իր 39 ամյակը:
Գիգսը հանդիսանում է այն բացառիկ ֆուտբոլիստներից և ընդհանրապես մարզիկներից, որոնք իրենց ողջ կարիերան անցկացնում են միայն մեկ ակումբի կազմում: Այդ ակումբն ուելսցու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է: Գիգսն իր նորամուտը նշեց «Յունայթեդ»-ում 1991 թվականի մարտի երկուսին: Ընթացիկ մրցաշրջանը Գիգսի համար 23-րդն է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստն ավելի քան վեց հարյուր հանդիպում է անցկացրել «մանկունյանցիների» կազմում՝ հեղինակելով ավելի քան հարյուր գնդակ:
Վիճակագրական թվերով ու փաստերով առաջնորդվելով՝ չենք վերջացնի այս ֆուտբոլիստի մեծ վաստակի ներկայացման գործընթացը, այդ իսկ պատճառով պարզապես ներկայացնենք մի տեսանյութ, որում համապարփակ ցույց կտա անզուգական ֆուտբոլիստի կարիերան:


































