Նիք Կոլենդան արդեն 10 տարի հոգեբանության և մոգության տարրերի համադրմամբ գրավում է հասարակության ուշադրությունը: Նրան ինտերնետ հասարակությունն արդեն ճանաչում է որպես մարդ, ով կարողանում է իրագործել անհնարինը:
Ինտերնետ տեսաչաթի միջոցով նա անձին խնդրում է բարձրաձայն ասել այն անունը, որն այդ պահին նրա մտքում է, և մինչդեռ դիմացինը կբարձրաձայնի դրա մասին, նա թղթի վրա գրում է այդ անունն ու ներկայացնում մասնակցին: Ինչպես երևում է մասնակիցների արձագանքից, Նիքին հաջողվում է կարդալ նրանց միտքերը:








































