Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Աֆղանստանի խոշորագույն բանկից գումարները դուրս են բերվել ինքնաթիռներով

Աֆղանստանից դուրս է բերվել երկրի խոշորագույն Kabul Bank-ում ապօրինի ստացված 861 միլիոն դոլար: Ընդ որում՝ դրանց մի մասը փոխադրվել է Pamir Airways ինքնաթիռներով` սննդի համար նախատեսված կոնտեյներներում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով բանկում տիրող կաշառակերության մասին զեկույցը, որը կազմվել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվերով:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, օդաչուներին փոխադրմանը մասնակցելու համար վճարել են 320 հազար դոլար՝ դուրս գրելով որպես օդաչուների աշխատավարձ 2008թ. մարտից-2010թ. նոյեմբերի համար:

Գողացված գումարի մեծ մասը փոխանցվել է էլեկտրոնային ճանապարհով` 2007թ. մարտից մինչև 2011թ. ընկած ժամանակահատվածում: Արդյունքում այդ գումարները նստել են 19 մասնավոր անձանց և աշխարհի ավելի քան 20 երկրների ընկերությունների հաշվեհամարներին: Բացի այդ 66 միլիոն դոլար ծախսվել է աշխատակիցներին մեքենաներ, բոնուսներ և աշխատավարձ տալու համար, որոնք իրականում չեն աշխատել Kabul Bank-ում:

Հաշվետվության համաձայն՝ բանկում իրականացվել է երկակի փաստաթղթային գործողություն. մեկը՝ կեղծ ֆինանսական հաշվետվությունների համար, մյուսը՝ իրական, որում արտացոլված են բոլոր մեքենայությունները: Գումարները բանկից դուրս են բերվել կեղծ վարկերի օգնությամբ, որոնք երբեք չեն վճարվել:

Բանկին հասցված ընդհանուր վնասի չափը համադրելի է Աֆղանստանի ՀՆԱ 5%-ին:

Կաշառակերության այս օրինակը խոշորագույններից մեկն է աշխարհի բանկային ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում