Սմարթֆոնները դառնում են կարևոր պարագա աչքերի հիվանդությունների բուժման ժամանակ,- նշում է Voxy-ն: Բացի հիվանդի մասին ցանկացած տեղեկություն ստանալու և գործընկերների հետ ամբողջ աշխարհում շփվելու հնարավորությունից` սմարթֆոնները նաև բարձր որակի տեսախցիկներ են նվիրել:
Մասնավորապես, տեսախցիկը հնարավոր է օգտագործել աչքերը նկարահանելու, դրանց լուսանկարները ստանալու համար: Հեռախոսը փոխարինում է հատուկ լամպին, որը հնարավորություն է տալիս կատարել կոպերի, սպիտակուցապատյանի, շաղկապենու, ծիածանաթաղանթի, ոսպնյակի և եղջերաթաղանթի միկրոսկոպիկ պատկերը: Հնարավոր է անել լուսանկարն ու այն խորհրդատվության համար ուղարկել այլ մասնագետի:
Եթե բժիշկ Վեն Օն Չենը, որը զբաղվում է տեսախցիկներն ակնաբուժության մեջ օգտագործելու հնարավորությունը փորձարկելով, ապացուցի, որ պատկերը լավ որակի է, տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել գյուղում, որտեղ ստուգումներ անցկացնելու հնարավորություն չկա:










































