ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր կարծիք հայտնեց, որ նախկին ԽՍՀՄ երկրների փորձը ցույց է տվել, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն ֆորսմաժորային իրավիճակներում: «Սրանից էլ լավ ֆորսմաժորային իրավիճա՞կ»,- հայտարարեց Արզումանյանը: Ընդ որում, Արզումանյանը հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններ ասելով` առաջին հերթին նկատի ունի արտահերթ նախագահական ընտրություններ: ԱԳ նախկին նախարարը միաժամանակ կարծիք հայտնեց , որ ընդդիմությունը պատրաստվում է խորհրդարանական հերթական ընտրությունների: