Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության «Բաստիա»-«Լիլ» խաղն (0:3) ընդհատվել է 40-րդ րոպեին այն պատճառով, որ եզրային մրցավարի վրա նետվել է ճայթրուկ, հաղորդում է «La Voix du Nord»-ը:
Դյուրավառ իրը նետվել է մրցավարի վրա տրիբունաներից մեկից: Այդ պատճառով խաղում մոտ 10 րոպե դադար է եղել:
Մրցավարի առողջական վիճակը ստուգելուց ու խորհրդակցություն անցկացնելուց հետո որոշվել է շարունակել խաղը: Նշենք, որ այդ դադարի ժամանակ «Բաստիա»-ի ղեկավարությունը փորձել է բացատրական աշխատանք տանել թիմի երկրպագուների հետ:










































