Անգլիացի ռոք երաժիշտ, երգիչ, երգահան, պրոդյուսեր Ջորջ Հարիսոնը, որն առավելապես ճանաչվել է որպես The Beatles խմբի կիթառահար, ծնվել է 1943-ի փետրվարի 25-ին Լիվերպուլում: Դեռ դպրոցական տարիներին նա ծանոթացել է Փոլ Մաքքարթնիի հետ: Երկուսն ել հետաքրքրված են եղել ամերիկայն ռոք-ն-ռոլով և սովորել են կիթառ նվագել: 15 տարեկանում Ջորջը հասել է լավ արդյունքների և ընդունվել Ջոն Լենոնի Quarrymen կոչվող խումբ: Ջորջը շարունակել է նորացնել ու փոփոխել իր նվագելու ոճը:
1960-ին, երբ խումբը վերջնականապես վերածվեց The Beatles-ի, Հարիսոնն արդեն առաջատար կիթառահար էր: 1962-ին ձևավորվեց The Beatles-ի կազմը` Լենոն, Մաքքարթնի, Հարիսոն և Սթար: Ջորջի առաջին երգը, որը կատարել է խումբը, Don’t Bother Me-ն է: Chains երգում նա առաջին անգամ հնդես է եկել որպես վոկալիստ: Հարիսոնը հեղինակաել է Taxman, Love You Too, If I Needed Someone, Here Comes the Sun, Something, While My Guitar Gently Weeps և շատ այլ հիթեր:
1960-ականների կեսերին Ջորջը լրջորեն հետաքրքրվել է հնդկական փիլիսոփայությամբ և երաժշտությամբ, ինչի արդյունքը եղել է նրա սոլո սկավառակը: Այդ ժամանակ Հարիսոնն ընդունել է հինդուիզմ, ինչը զգալիորեն ազդել է նրա հետագա արվեստի վրա:
1970-ին The Beatles-ի լուծարվելուց հետո, Հարիսոնը 2 տարի ինքնուրույն գործունեություն է իրականացրել: Նա թողարկել է All Things Must Pass, որը հսկայական հաջողությունն է ունեցել: 1970-1980-ականների Հարիսոնի մի քանի ալբոմ ևս թողարկել է: 1978-ին նա ստեղծել է HandMade Films կինոպրոդյուսերական կենտրոնը: 1989-ին լույս է տեսել նրա Best of Dark Horse 1976–1989 ալբոմը: Հարիսոնի վերջին նախագիծը The Beatles-ի նախկին անդամների հետ եղել է The Beatles Anthology-ն: Հարիսոնն արժանացել է մի շարք պատվավոր մրցանակների, դրանց թվում` Բրիտանական Կայսրության շքանշանի և «Օսկարի»: Հետմահու աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում:
Ջորջ Հարիսոնը մահացել է 2001-ի նոյեմբերի 29-ին քաղցկեղից Լոս Անջելեսի հիվանդանոցում: Վերջին ալբոմը, որի վրա աշխատել է երաժիշտը, թողարկվել է հետմահու:












































