Ոստիկանության տարածքային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները շարունակվում են: «Հրապարակ»-ը գրում է, որ օրերս պաշտոնանկ է արվել և կադրերի տրամադրության տակ ուղարկվել ոստիկանության Անիի տարածաշրջանի ղեկավար Մհեր Ավագյանը: Նրա փոխարեն դեռ նշանակում չկա:
Նշենք, որ վերջերս պաշտոնանկ արվեցին նաև մայրաքաղաքի Կենտրոնի, Նորք-Մարաշի բաժինների պետերը և մեծ թվով այլ աշխատակիցներ:









































