ԵՄ անդամ մի շարք երկրներ փորձում են թույլ չտալ Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի պաշտոնում սպասվող նշանակումը: Այս մասին հայտնում է լոնդոնյան Financial Times թերթը:
«Ֆեդերիկա Մոգերինիի նշանակման դեմ արշավ են վարում Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը: Նրանք կարծում են, որ Իտալիան իրեն բավականաչափ խիստ չի պահում Ռուսաստանի նկատմամբ,- նշում է պարբերականը:- Այդ խմբի ջանքերը հիմա տակտիկական աջակցություն են ստանում ԵՄ անդամ այն երկրների կոմից, որոնք հանդես են գալիս հօգուտ Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների»:
2009 թվականից եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Քեթրին Էշթոնի իրավահաջորդի թեկնածությունը պետք է հայտարարվի ընթացիկ շաբաթում ԵՄ գագաթնաժողովի աշխատանքի արդյունքներով: