Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ տեղի կունենա Պաղեստինի ` «պետություն-դիտորդ» կարգավիճակի բարձրացման հարցի քննարկումը: Շատ եվրոպական երկրներ, որոնց թվում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հայտարարել են ինքնավար պետությունների ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության մասին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Եթե ՄԱ-ի անդամներն ընդունեն Պաղեստինի դիմումը, «դա Իսրայելի արտաքին քաղաքականության վիթխարի ձախողումը» կլինի, իսկ Պաղեստինը կհավաքի ավելի շատ դիվանագիտական միավորներ, նշում են փորձագետները:
Իսրայելը սպառնում է չեղյալ հայտարարել 1993 թվականի համաձայնագիրը` Պաղեստի ազգային ինքնավարություն ստեղծելու մասին:
Այժմ ինքնավարությունը, որը կազմակերպության անդամ չէ, ՄԱԿ-ում ներկայացված է որպես «մշտական դիտորդ»:
Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը ներկա պահին ակտիվորեն նյարդայանցնում է երկու երկրի`Իսրայելին և ԱՄՆ-ին: Սպասվում է, որ երկրների մեծ մասը կքվեարկեն Պաղեստինի դիմումի օգտին: Ավելի վաղ ինքնավարությունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 132-ը կսատարեն իրեն: Դրական որոշման համար բավարար է մեծամասնության ձայնը:










































