Timeturk-ի փոխանցմամբ՝ Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմին լքել է Թուրքիայի տարածքը: Վերջինիս նկատմամբ Իրաքում երեք անգամ կայացվել է մահվան դատավճիռ։ Նրան մեղավոր են ճանաչել ավելի քան 300 հանցագործությունների մեջ:
Հաշիմին Թուրքիայից մեկնել է Քաթար: Իրաքում մահվան դատապարտվելուց հետո Հաշիմին արդեն իսկ գտնվել է Քաթարում: Բաղդադի կենտրոնական կառավարությունը Թուրքիայից շարունակ պահանջում էր հանձնել Հաշիմիին, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հաշիմին բուժում է ստանում և կարող է Թուրքիայում մնալ այնքան, որքան կցանկանա:








































