Մյանմայում օդապարիկների փառատոնը քիչ է մնացել ողբերգությամբ ավարտվի, երբ օդապարիկներից մեկը բարձրություն հավաքելու ժամանակ անակնկալ կերպով բռնկվել է, հանդիսատեսին «օծելով» կրակե հրավառությամբ: Տուժածների մասին չի հաղորդվում: Նման միջադեպեր այս փառատոնի ընթացքում հաճախ են պատահում:
Ամենամյա փառատոնը տեղի է ունենում նոյեմբերին՝ Թաունջի քաղաքում: Որպես կանոն՝ տոնը տևում է հինգ օր ու գիշեր։










































