Ռուսական «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ իր թիմի ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ ապագայում կարող է հեռանալ կրասնոդարյան ակումբից:
«Այժմ Մովսիսյանի ծառայություններով մի քանի թիմեր են հետաքրքրված, այդ թվում՝ «Սպարտակ»-ը: Բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն թե ուր ի վերջո կտեղափոխվի Մովսիսյանը, հայտնի չէ:
Յուրան կհեռանա՞ «Կրասնոդար»-ից. գրեթե անկասկած: Նա ցանկանում է հանդես գալ այնպիսի թիմում, որ մասնակցում է եվրագավաթներին: Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Մովսիսյանին:
Սա մեծ կորուստ կլինի «Կրասնոդար»-ի համար»,- «Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ ասել է Մուսլինը:










































