Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Գառնիի ջրերը ոռոգելո՞ւ են Հովիկ Աբրահամյանի այգիները. գառնեցիները դեմ են

Ջրային պետական կոմիտեի պատվիրակությունը՝ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի գլխավորությամբ, երեկ Գառնի է մեկնել՝ գառնեցիներին տեղեկացնելու նոր ծրագրի մասին, որով Գառնիի Ազատ գետից ջուրը խողովակներով պետք է տեղափոխեն Արարատի մարզի գյուղեր՝ Քաղցրաշեն, Նարեկ համայնքների էժան ոռոգման խնդիրը լուծելու համար:

Ըստ ծրագրի՝ գետի երկայնքով պետք է կառուցվի 820 սմ տրամաչափի խողովակ, որով պետք է ամառվա երկու ամիսներին ջուր տեղափոխվի Արարատի մարզի գյուղեր… Դրա արդյունքում էլեկտրական պոմպեր չեն օգտագործվի, և ոռոգման ջուրը այդ տարածքի համար կէժանանա: Պատվիրակությունը հանդիպել է հավաքված գառնեցիների կոշտ արձագանքին, որոնք մտահոգություն են հայտնել, որ իրենց տնտեսություններն ու բնությունը կչորանան:

Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Արարատի Քացրաշեն ու Նարեկ գյուղերում վարչապետ Հովիկ Աբրահամյանը 200 հեկտար հողատարածք ու այգիներ ունի, իսկ վարչապետի ու նրա կնոջ հայտարարագրի համաձայն՝ իրենք ամեն տարի 90-100 մլն դրամի եկամուտ են ստանում գյուղմթերքների իրացումից: Թե որտեղ են աճեցնում այդ գյուղմթերքները, վերջիններս չեն նշել: Էթիկայի հանձնաժողովի կայքի 2013թ. տվյալների համաձայն` վարչապետը անցյալ տարի 45 մլն դրամ եկամուտ է ստացել գյուղմթերքի իրացումից: Հ. Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, նույն ժամանակաընթացքում գյուղմթերքի իրացումից ստացել խոշոր եկամուտ՝ 48 մլն դրամ: Այս հայտարարագրերում տեր և տիկին Աբրահամյանները որևէ անշարժ կամ շարժական գույք՝ հողատարածք, բնակարան, մեքենա կամ ընկերություն չեն հայտարարագրել:

Ինչևէ, գառնեցիները, ովքեր մտահոգ են, որ ծրագրի իրականացման դեպքում իրենց տնտեսությունները կվտանգվեն ու բնությունը կոչնչանա, մամուլում հայտարարել են, թե կասկածներ ունեն, որ իրենց գետի ջուրը տանում են Հովիկ Աբրահամյանի այգիները ջրելու համար:

«Թե ում այգիների համար է, ես չգիտեմ: Ես գիտեմ, որ Քաղցրաշեն համայնքի այգիներն են, ոչ թե ֆիզիկական անձի: Դե, կարող է Աբրահամյան Հովիկն էլ էդ տարածքում ունի սեփականություն, 5-10 հեկտարի սեփականատեր է: Ինչ տարբերություն՝ ինքը կջրի, թե համայնքի մյուս անդամները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անցյալ շաբաթավերջին ասաց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը՝ հավելելով, որ ինքը հիմնավոր է համարում գառնեցիների անհանգստությունը:

«Քննարկեցինք նախագիծը, պարզվեց, որ ջուրը ուզում են տանեն Քաղցրաշեն համայնք, Քաղցրաշենում պոմպակայան կա, որ հնարավոր լինի էլեկտրաշարժիչները հանել, առանց դրանց ոռոգել 600 հեկտար»,- ասաց գյուղապետը՝ հավելելով. «Գառնեցիների բողոքը ճիշտ է, որովհետև դա կարող է ազդել բնության վրա: Այսօր էլ չափից ավելի սակավաջուր է, երաշտ է: Երևի թե ջուր չկա, 1200-1300 լիտր»:

Գյուղապետի խոսքերով՝ իհարկե լավ կլիներ, որ այլ տեղից ջուրը վերցնեին: «Կարծում եմ՝ էդքան շատ չեն վերցնի էս տարի, որովհետև ջուրը ցամաքում ա: Լավ կլինի և Քաղցրաշեն համայնքը ջուր ունենա, և մեր համայնքը, և բնությունն էլ չչորացնեն: Էնպես չի, որ գառնեցիները չեն ուզում, որ Քաղցրաշենը ոռոգվի, էդ ջուրը գառնեցիներինը չի, պետության սեփականությունն ա»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ ծրագրին դեռ համաձայնություն չեն տվել: «Ընդամենը քննարկել ենք: Դեռևս համաձայնություն չենք տվել»: Գյուղապետի կարծիքով՝ ջրային տնտեսության ներկայացուցիչները հաշվի կառնեն հավաքված շուրջ 100 գառնեցիների կարծիքը:

Նշենք, որ Epress.am-ի հետ զրույցում գառնեցիներն անցյալ հինգշաբթի օրն ասել են. «Եթե կառավարությունը պնդի, որ ջուրը տանելու են, մենք որոշել ենք փակել դեպի Գառնի և Գեղարդ տանող տուրիստական ճանապարհը: Գառնեցին ոչ մի բանի դեմ չի կանգնի: Երկրորդը՝ մենք ոտով կգանք Երևան: Մեր հարևան Գողթ համայնքը ևս կմիանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում