Tuesday, 09 06 2026
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան

Շարմազանովն ընդունել է Թուրքմենստանի Մեջլիսի փոխնախագահին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Ողջունելով տիկին Բայրամովայի այցն Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, նա համոզմունք է հայտնել, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը՝ նշելով, որ դրա աշխուժացումը կնպաստի երկու խորհրդարանների միջև հետագա համագործակցության խորացմանը:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է Թուրքմենստանի որդեգրած չեզոք դիրքորոշումը շատ հարցերում՝ համանման մոտեցում ակնկալելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Նա բարձր գնահատեց այն հոգատարությունը, որ ցուցաբերում են Թուրքմենստանի իշխանություններն այդ երկրում բնակվող շուրջ քսան հազար մեր հայրենակիցների հանդեպ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կուրբանգուլ Բայրամովան Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները որակեց որպես դինամիկ, դրականորեն զարգացող: Կարևորելով միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը՝ նա ընդգծել է նաև այն ներուժը, որն առկա է տնտեսական փոխգործակցության ոլորտում, մասնավորապես՝ էներգետիկ, քիմիական արդյունաբերությունների, գյուղատնտեսության բնագավառներում: Տիկին Բայրամովան հավաստիացրել է, որ Թուրքմենստանի չեզոքության քաղաքականությունն անփոփոխ է՝ համոզմունք հայտնելով, որ հակամարտությունների լուծումները նախ և առաջ պետք է գտնեն դրանցում ներքաշված կողմերը:

Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը միջազգային կառույցներում, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում