BBC կորպորացիան, որը դժվարին ժամանակներ է ապրում մանկապղծության ստահոդ լուրերի հետևանքով առաջացած սկանդալի պատճառով, նոր սկանդալի մեջ է ներքաշվում: Նատուրիզմի բրիտանական հասարակությունը, որը հանդես է գալիս հօգուտ մերկ մարմնի գեղեցկության, բողոքել է քարե դարի մարդկանց մասին վավերագրական հայտնի սերիալում գիտական փաստերի աղավաղման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման դեմ: Նրանք նախամարդկանց կենդանու մորթիներ են հագցրել, մինչդեռ իրականում հնագույն ցեղերը վազել են այնպես, ինչպես լույս աշխարհ են եկել՝ պնդում են նուդիստները:
Փաստերի աղավաղման մասին մեղադրանքը նատուրալիստները կորպորացիային են ուղղել նամակով, որի տեքստը հրապարակված է կազմակերպության կայքում: Նուդիստները իրենց ուղերձում քննադատել են «Համաշխարհային պատմությունը Էնդրյու Մարի հետ» սերիալը` 6 դրվագների համար, որոնցում նախամարդիկ հագնված են:
Հեռուստառադիոկորպորացիան հետևյալ կերպ է արձագանքել. «Դուք, անշուշտ, ճիշտ եք: Սակայն սերիալի արտադրության ժամանակ մենք պետք է ուշադրություն դարձնենք հնարավորինս ավելի լայն լսարանի զգացմունքներին»:









































