Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին հերքել է արևմտյան ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Սպահանի ատոմակայանի մերձակայքում բնակվողներն ունեն ֆիզիկական արատներ.
«Այդ մասին պնդումներն անհիմն են: Սպահանի ատոմակայանում իրականացվող բոլոր աշխատանքներն իրականացվում են անվտանգության միջոցների խիստ պահպանմամբ և գտնվում են ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Միջուկային օբյեկտում չի գրանցվել որևէ վթար կամ միջադեպ, որը կարող էր վնաս պատճառել մարդու առողջությանը»:
Աբբասին հավելել է, թե իրենք ակնկալում են, որ դեկտեմբերի կեսերին Իրան է այցելելու ԱԷՄԳ-ի փոխտնօրեն Հերման Նակերցի գլխավորած պատվիրակությունը:










































