Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո հաստատել է, որ մտադիր է կրճատել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բյուջետային ֆինանսավորումը.
«Ուժի մեջ է նախագահի ծախսերի կրճատումը, անհասկանալի են Թբիլիսիում շինարարության վրա արվող ծասխերը և այլն: Մենք արդեն իսկ այնքան բան ենք տնտեսել դրանից, որ լրջորեն կարող ենք օգնել սոցիալական ոլորտին: Երկրում նախագահի օրական ծախսերը կազմում են 150,000 լարի (90,000 դոլար): Այդ ծախսերն արդեն իսկ կրճատվել են մի քանի անգամ»:
Ավելի վաղ Վրաստանի նոր կառավարությունը հրաժարվել էր վճարել նախագահի ինքնաթիռի ծախսերի համար և կրճատել էր նախագահական նստավայրի լուսավորման ծախսերը:











































