Չորեքշաբի Պակիստանում բարեհաջող կերպով փորձարկվել է Hatf-V Ghauri բալիստիկ միջուկային հրթիռը,- հաղորդում է Interfax-ը:
Երկրի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Hatf-V Ghauri հրթիռը, որի հեռահար գործողությունը կազմում է 1.3 հազար կմ, կարող է կրել ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային մարտագլխիկ:
Այս տարի Պակիստանն արդեն իրականացրել է ութ բալիստիկ հրթիռների փորձարկում: Աշնան վերջին փորձարկվել էր 700 կմ հեռահար գործողությամբ Hatf-V II հրթիռը։










































