«Նապոլի»-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին իտալացի լրագրողներին հայտնել է, որ բարձր է գնահատում իր թիմի` Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալու հնարավորությունը:
««Նապոլի»-ի համար «սկուդետտո»-ն ոչ թե երազանք է, այլ իրագործելի խնդիր: «Յուվենթուս»-ին կարելի է հասնել:
Ես եկել եմ ակումբ ոչ թե Դիեգո Մարադոնայի նվաճումները գերազանցելու համար: Եկել եմ ակումբի երկրպագուների սրտերը գրավելու և «Նապոլի»-ի պատմությունը կերտելու նպատակով»,- ասել է Կավանին:








































