Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա հայտնաբերել է պարզունակ օրգանական մոլեկուլներ՝ հայտարարել է NASA-ի ներկայացուցիչը, որի գործընկերները ավելի վաղ խոստացել էին պատմել Մարսի վրա կատարված «պատմական մասշտաբի անհավանական բացահայտման» մասին: Մանրամասն տվյալները մասնագետները մտադիր են հանրությանը ներկայացնել դեկտեմբերի 3-ից ոչ շուտ. հենց այդ ժամանակ էլ Սան Ֆրանցիսկոյում մեկնարկում է Ամերիկյան աշխարհագրական միության հանդիպումը:
Խոսքը օրգանական, ոչ թե կենսաբանական մոլեկուլների մասին է, որոնք կվկայեին կյանքի առկայության մասին: Հռոմի Sapienza համալսարանի մասնագիտացած կոնֆերանսում նշել է Չարլզ Էլաչին, որը հետազոտական առաքելության համար պատասխանատու Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ղեկավարն է:
«Curiosity-ն չունի կենսաբանական ձևերը ճանաչող սարքավորում. դրանք դեռ նախնական եզրակացություններ են»,-Էլաչիի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը: Եթե օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին ենթադրությունը հաստատվի, ապա դա կարևոր բացահայտում կլինի, քանի որ դրանք նախորդում են կյանքին և հանդիսանում կենդանի նյութի հիմք:








































