Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թբիլիսիում կայացել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ Ջոն Հեֆֆերնի և Ռիչարդ Մորնինգսթարի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը: Նշվում է, որ այդ հանդիպումը կայացել է տարածաշրջանում ԱՄՆ դեսպանների կանոնավոր խորհրդակցությունների շրջանակներում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի ու տարածաշրջանի հարաբերություններ:









































