Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

ՀՀ բնապահպանության նախարարը Շիրակի մարզում համապատասխան հանձնարարականներ է տվել

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանի և WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է ազգային պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ և սահմանապահ ուղեկալ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին, եղել Ղազանչի գյուղում տեղակայված այցելուների կենտրոնում, ծանոթացել վերջինիս պայմաններին և կարողություններին:

Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար: Անդրադառնալով ծրագրով նախատեսված աշխատանքների վերաբերյալ գյուղացիների մոտ առկա մտահոգություններին՝ նախարարը նշել է. «WWF հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները դեռևս ավարտված չեն, առաջիկայում վերակառուցվելու են ծրագրով նախատեսված 11 գյուղերի ջրագծերը, ստեղծվելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոնը: Ազգային պարկն ունի որոշակիգործառույթներովձեռնարկատիրականիրավունքներ և իր գործունեությամբ նպաստում է տարածաշրջանի զարգացմանը, էկոտուրիզմի խթանմանը, նոր աշխատատեղերի բացմանը և համայնքային բյուջեների ավելացմանը››:

Նախարարը հանդիպել է նաև «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ազգային պարկի տնօրենը ներկայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, նշել, որ ազգային պարկի աշխատակիցները տարածքի պահպանությունը կատարում են պատշաճ կերպով, իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ հարակից համայնքների բնակչության և սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ, որպեսզի վերջիններս զգոն և հոգատար լինեն պահպանվող տարածքների նկատմամբ: Ստեղծվումենտարածքիպահպանությանևպաշտպանության, ինչպեսնաևայլենթակառուցվածքներ, հանգստիգոտիներ, հատուկձկնորսականտարածքներ, տեղադրվումենարգելողտեղեկատվականնշաններ:

Արամայիս Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար` նշելով, որ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման կարևորությունը տարածաշրաջնի բնակչությունը կզգա և կգնահատի ապագայում:

Այցի ավարտին նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը և Բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում