Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խափանում, արտագաղթ, մահակ

Հայաստանն ու Ռուսաստանը Սոչիում ստորագրել են իրենց տարածքում միմյանց քաղաքացիների գտնվելու պայմանների դյուրացման մասին համաձայնագիրը, որն այլ կերպ կարող ենք անվանել միգրանտների մասին համաձայնագիր: Չնայած համաձայնագիրը վերաբերում է երկու երկրներին, սակայն առանց վարանելու կարող ենք ասել, որ խոսքը, բնականաբար, հայաստանցի միգրանտների մասին է, որոնք հարյուր հազարներով աշխատում են Ռուսաստանում և պահում այստեղ իրենց ընտանիքները և ըստ էության` նաև Հայաստանի տնտեսությունը:

Հայ-ռուսական այդ համաձայնագիրը ստորագրվում է շատ հատկանշական մի պահի: Ռուսաստանի քաղաքացի Իգոր Կլիմկոյի դեմ հայաստանյան գործունեության արդյունքում հարուցվել է քրեական գործ և նրա հանդեպ հայտարարվել է հետախուզում: Կլիմկոն «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենն է, մի քանի ամիս առաջ պաշտոնանկ է արվել, իսկ օրերս պարզվեց, որ նա միլիարդների չարաշահումների մեջ է մեղադրվում, և արդեն մի քանի ամիս է քրեական գործ կա, ու հայտարարվել է հետախուզում:

Այս պատմությունն ու հայ-ռուսական համաձայնագիրը առաջին հայացքից ուղղակի կապ չունեն, սակայն այնուամենայնիվ իրավիճակը առավել հետաքրքրական է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանի ներկայությունը հայաստանյան բիզնեսում ահռելի է, առավել ևս ռազմավարական, այսպես ասած` համակարգաստեղծ ոլորտներում, որոնք իրենց գործունեությամբ նաև ազդեցություն ունեն բազում այլ ոլորտների վրա: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ մեկ այլ ոլորտում էլ կան խնդիրներ՝ էներգետիկայում, որտեղ ըստ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ առկա է միլիարդների ֆինանսական ճեղքվածք:

Շատերս ենք հիշում, թե ինչ տարօրինակ պատմություններ էին հայտնվում կապված Ռուսաստանին պատկանող բաշխիչ էլցանցերի ղեկավար Գլադունչիկի հետ: Որտեղից է գոյացել էներգետիկ ոլորտի, այդ թվում` բաշխիչ ցանցերի միլիարդների ճեղքվածքը, որևէ մեկը Հայաստանի հասարակությանը պատասխան չի տալիս: Միգուցե կանցնի ևս մի քանի ամիս կամ տարի, ու Հայաստանում հայտնի կդառնա նոր հետախուզվողի և նոր քրեական գործի մասին:

Հայաստանի ռուսաֆիկացված տնտեսությունը խափանումներ է տալիս: Հայաստանում աշխատելու խնդիր այդ ընկերությունները երբեք չեն ունեցել, այդ ընկերությունների մենեջերական թիմերը որևէ կաշկանդող բան չեն ունեցել: Ավելին` Ռուսաստանի մենեջեր քաղաքացիները Հայաստանում իրենց զգացել են գրեթե ինչպես ռուսաստանցի բարձրաստիճան չինովնիկ: Հաստատ ավելին, քան Հայաստանի պետական չինովնիկները: Սակայն, ինչպես երևում է, նրանք իրենց գործունեության ընթացքում այդ ամենը ծառայեցրել են, մեղմ ասած, ոչ թե մենեջմենթի արդյունավետությանն ու ինստիտուցիոնալ աճին, այլ անձնական նկատառումներին: Իհարկե` ոչ բոլորը, քանի որ մեզ հայտնի են բազում հաջողակ և արդյունավետ ընկերություններ ու մենեջերներ, սակայն աղմկոտ պատմությունները արդեն հաստատ բավարար են գնահատելու համար, որ այդ հաջողակները և արդյունավետները իրականում չեն արտացոլում ընդհանուր պատկերը, ցավոք: Ընդհանուր պատկերը ճգնաժամը կամ առնվազն նախաճգնաժամային վիճակն է, որին ականատես ենք դառնում: Եվ այստեղ իրավիճակը սահուն անցում է կատարում Ռուսաստանում հայաստանցի միգրանտների խնդրին:

Բանն այն է, որ Հայաստանում համակարգաստեղծ ոլորտների մի շարք ընկերությունների գործունեության մեջ առկա աղմկոտ պատմություններն ու ոչ տպավորիչ ցուցանիշները, ըստ էության, իրենց ազդեցությունն են թողնում ընդհանուր տնտեսական համայնապատկերի վրա: Իսկ այդ ազդեցությունն արտահայտվում է նաև տնտեսական խափանումներով, զարգացման տեմպերի բացակայությամբ, աշխատատեղերի բացակայությամբ կամ ցածր աշխատավարձերով, ինչի արդյունքում էլ Հայաստանի տնտեսությունում ավելի ու ավելի դժվար է լինում աշխատանք գտնել և սոցիալական կարիքներ հոգալ: Ու մարդիկ ստիպված արտագաղթում են, որ կարողանան ապրել: Եվ առաջանում է Հայաստանի միգրանտների համար Ռուսաստանում դրական պայմաններ ապահովելու խնդիր, քանի որ Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն զլանա Հայաստանի դեմ պարբերաբար օգտագործել այդ մահակը՝ առկա մահակներից մեկը:

Այսինքն` Հայաստանի ռուսաֆիկացված տնտեսության խափանումները, ըստ էության, հանդիսանում են Հայաստանի դեմ Ռուսաստանի ձեռքին պահված մահակը սնուցող գործոն՝ խափանում-արտագաղթ-մահակ: Այս պայմաններում, Հայաստանին Ռուսաստանի հետ ոչ թե միգրացիոն պայմանների դյուրացման համաձայնագիր է պետք, այլ բիզնեսի խաղի կանոնների վերանայման: Սակայն սա, իհարկե, համակարգային խնդիր է: Իսկ միգրանտների հարցը՝ իրավիճակային:

Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը իշխանությունների մակարդակով այսօր զբաղված են իրավիճակային խնդիրներ լուծելով: Ուղղակի մեկի դեպքում իրավիճակային խնդիրները փոքր են, նեղ, մյուսի դեպքում` այդ խնդիրները ավելի գլոբալ են: Սակայն, միևնույն է, երկու դեպքում էլ դրանք իրավիճակային լուծումների են ենթարկվում:

Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության պարբերական խափանումները կշարունակվեն, կշարունակվի արտագաղթը, հետևաբար մահակը երկար կմնա Ռուսաստանի ձեռքին: Սոչիում, փաստորեն, այդ մասին է համաձայնագիր ստորագրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում