Պետական դավաճանության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հուլիսի 11-ին՝ իր կալանավորումից (ապրիլ 19) տևական ժամանակ հետո առաջին անգամ ցուցմունք է տվել: Այս մասին տեղեկացնում է contact.az-ը:
Ժամը 11.00-18.00-ն իր երկու փաստաբանների հետ նա ցուցմունք է տվել քննչական մարմնին և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:
«Քննության գաղտնիության պատճառով Ռաուֆ Միրկադիրովի ցուցմունքը չենք կարող բացահայտել»,- հայտարարել է փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Հիշեցնենք, որ լրագրողը ձերբակալվել է Բաքվում ապրիլի 19-ին Թուրքիայից արտահանձնվելուց անմիջապես հետո:
Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, ապրիլի 21-ին դատարանի որոշմամբ նրան 3 ամսով կալանավորել են: