Ֆրանսիայում գործազուրկների թիվը այս տարվա հոկտեմբերին հասել է ավելի քան 14 տարում առավելագույն մակարդակի: Այժմ գործազուկների թիվը հաշվվում է 3.1 մլն: Աս մասին հայտնում է RBK –ն՝ հղում անելով այդ երկրի Աշխատանքի նախարարությանը:
Հոկտեմբերին գործազուրկների թիվն աճել է ավելի քան 45 հազարով: Դա Ֆրանսիայի աշխատանքի շուկայում իրադրության վատթարացման 18-դ ամիսն է:
Նախարարությունը նախազգուշացրել է, որ գործազուրկներ թիվը կարող է շարունակել աճել՝ կապված պետության տնտեսական խնդիրների հետ: Նախագահ Ֆրանսուա Օլանդի կառավարությունում հույս ունեն, որ տնտեսության և զբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումների դրական արդյունքն արդեն նկատելի կդառնա 2013 թվականին:










































