Disney Research-ի մշակողները ստեղծել են անիմատրոն ռոբոտ, որը կարող է գունավոր գնդակներ որսալ: Ռոբոտն աչքերով հետևում է թռչող գնդակներին 2.5 մետր հեռավորությունից, կարողանում է մարդու հետ ձեռնածություն անել: Հետազոտողները նույնիսկ հոգ են տարել այն դեպքի մասին, երբ ռոբոտին չի հաջողվի բռնել գնդակը: Նման դեպքերում նա թոթվում է ուսերը, կախում գլուխը: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Գնդակներին հետևելու համար կիրառվում է տեսախցիկների (ASUS Xtion PRO LIVE) ներքին համակարգ, ինչպես նաև կանխատեսման ալգորիթմ, թե երբ և որտեղ կհայտնվի գնդակը: Ռաբոտը ստեղծված է զվարճանքների այգիների համար:









































