Sunday, 21 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer

Ֆլորա Մարտիրոսյանը փորձի ժամանակ է վատ զգացել. մամուլ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, nր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան: ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը թերթի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը:

Որոշ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանի հետ:

– Մենք տեղեկություններ ունենք, որ Ֆ. Մարտիրոսյանի հուղարկավորության խնդիրները կարգավորելու համար նրա հարազատները գործարարներից գումարներ են խնդրում: Ավելին, կոնկրետ Գ. Ծառուկյանը 20 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել՝ նրա ամուսնու խնդրանքով: Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել:

– Նախ նշենք, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքի կորուստն այնքան մեծ է, որ նույնիսկ չեն կարող որևէ նմանատիպ հարցով զբաղվել: Ընտանիքը որևէ մեկին նման խնդրանքով չի դիմել: Սովորաբար երբ որևէ դժբախտ դեպք է պատահում, մարդիկ համախմբվում են, և յուրաքանչյուրն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում դա կլինի հոգու խոսքով թե գումարով: Ֆ. Մարտիրոսյանի մահը ոչ միայն իր անմիջական հարազատների, ընկերների, այլև ողջ հայ ժողովրդի, համաշխարհային մակարդակի բազմաթիվ արվեստագետների համար էր մեծ կորուստ: Եվ, բնականաբար, այս օրերին շատերն են ցանկացել որևէ կերպ աջակցել ընտանիքին: Ընդ որում, երգչուհու համերգային ծրագրերին իր կենդանության օրոք էլ մշտապես աջակցել են թե´ Գ. Ծառուկյանը և նրա մայրը` Ռոզա Ծառուկյանը, թե´«Գրանդ» հոլդինգի նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը, թե´ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազմաթիվ այլ գործարարներ, քաղաքական գործիչներ ու անհատ քաղաքացիներ ՀՀ-ից և արտերկրից:

Պետք չէ քաղաքականացնել հարցը, սա այդ դեպքը չէ: Այժմ ես չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքեր և ինչպես են իրենց կարեկցանքն արտահայտել: Կգա ժամանակը, հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին երգչուհու ընտանիքի կողքին են եղել:

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքը նման խնդրանքով է դիմում գործարարներին: Ի վերջո, տիկին Մարտիրոսյանը մշտապես ինքն է բարեգործությամբ զբաղվել, փող չունե՞ն:

– Բոլորն են քաջատեդյակ, որ Ֆ. Մարտիրոսյանը մշտապես և մեծ համերգային գործունեություն է ծավալել, և բարեգործական ծրագրեր իրականացրել: Նա էր ստեղծել Լոս Անջելեսում գործող Կոմիտասի անվան դպրոցը, «Artists for Peace» հասարակական կազմակերպությունը, որը բարեգործական տարբեր ծրագրեր էր իրականացնում տարիներ շարունակ: Ֆ. Մարտիրոսյանը 2007թ.-ից զբաղված էր իր կարևորագույն նախագծով` «Never again»-nվ, որն ուղղված էր ցեղասպանությունների, պատերազմների դեմ: Այդ նախագծի և Ֆ. Մարտիրոսյանի շուրջ էին համախմբվել աշխարհահռչակ արտիստները և մեծ համերգ ունեցան ԱՄՆ- ում: Նրա երազանքն էր 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցի կապակցությամբ իրականացնել այդ հզոր նախագիծը: Եվ այսքանից հետո մեզ ցավ է պատճառում, որ այդ գումարների հարցն է արծարծվում հայաստանյան մամուլում:

– Բայց ՀՀ կառավարությունը դեռևս ոչ մի օգնություն չի ցուցաբերել երգչուհու ընտանիքին: Միայն մեր հրապարակումից հետո է հանձնաժողով ստեղծվել, որը պետք է կազմակերպի հուղարկավորությունը ու մյուս հարցերը:

– Այդպես չէ: Նախ նշեմ, որ առաջին իսկ օրից թե´ ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսարանը, թե´ ՀՀ կառավարությունը, պետական բոլոր մարմիններն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել երգչուհու ընտանիքին: Պարզապես որոշ տեխնիկական-կազմակերպչական խնդիրներ կային` կապված թղթաբանության և ԱՄՆ օրենքներով նրա դին ՀՀ տեղափոխելու ժամկետների կապակցությամբ: Ես հասկանում եմ, ո տեղափոխման հետ կապված ժամկետներ ձգձգման պատճառով է այս թյուրըմբռնում առաջացել: Բայց, կրկնում եմ, ՀՀ կառավարությունը առաջին իսկ օրից պետական հանձնաժողով է ձևավորել՝ հուղարկավորությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Պարզապես հասկացեք, որ իր ամուսնուն և զավակներին էր նաև ժամանակ պետք շոկային այդ վիճակից սթափվելու և որոշում կայացնելու համար, թե որտեղ կատարել հուղարկավորությունը: Այդ է պատճառը, որ կառավարական հանձնաժողովը չէր կարողանում հրապարակել կայացված որոշումը: Այժմ էլ դեռ չունենք վերջնական որոշում, թե Հայաստանում որտեղ և երբ կլինի հուղարկավորությունը: Զարմանում ենք`ինչպե՞ս կարելի է նման մեկնաբանություններ անել: Ֆ. Մարտիրոսյանը ՀՀ նախագահի կողմից արժանացել «Ժողովրդական արտիստուհի» պետական մրցանակին, հետևաբար ինչպե՞ս կարելի է մտածել, որ պետությունը կարող է չհոգա այս բոլոր հարցերը:

– Լավ մի փոքր էլ խոսենք տիկին Մարտիրոսյանի վիրահատությունից: Հայաստանում լեղապարկի վիրահատությունը hամարվում է թեթև: Ինչո՞ւ նրա մոտ բարդություններ առաջացան:

– Սպասում ենք բժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին, դեռևս որևէ պաշտոնական պատասխան չունենք: Ֆ. Մարտիրոսյանը 24 ժամ շարունակ անդադար աշխատում էր, ինքնամոռաց տրվել էր ծրագրին: Բայց ակնհայտ առողջական խնդիրներ չուներ: Իսկ լեղապարկի հետ կապված բորբոքումը կարող էր մի քանի օրվա ընթացքում լինել: Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները: Ինքը սովորականի պես արթնացել, գնացել է համերգի նախավերջին փորձին, նոյեմբեր 18-ին նա համերգի էր նախապատրաստվում: Փորձի ժամանակ շատ վատ է զգացել, ու տեղափոխել են հիվանդանանոց: Առայժմ այսքանը կարող եմ ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում