Tuesday, 30 06 2026
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին

Վովա Գասպարյանի «մարդը» կհսկի Սերժ Սարգսյանի անդորրը. մամուլ

Ոստիկանության Կենտրոնի բաժինը նոր պետ ունի: Նախօրեի երեկոյան Սերոբ Հարությունյանը ներկայացվել է բաժնի անձնակազմին, իսկ երեկ արդեն անցել է աշխատանքի: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լարված մթնոլորտ էր: Շենքի մոտ հավաքված ոստիկանները, ի տարբերություն նախորդ օրերի, շշուկով էին խոսում կամ ընդհանրապես լուռ կանգնած էին:

«ՀԺ»-ն հայտնել էր, որ այս բաժնի կադրային լրջագույն փոփոխությունները կապված են նախօրեի գիշերը մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ՝ պատերին ու գետնին «Մի ենթարկվիր» գրությամբ` Սերժ Սարգսյանի վրան խաչ քաշած մի քանի հարյուր դիմանկարի հայտնվելու հետ: Թերթի ունեցած տեղեկություններով, ոստիկանները գիշերը մի քանի անգամ մոտեցել են ակցիայի հեղինակներին, բայց մթության մեջ չեն նկատել, որ դիմանկարներում Սերժ Սարգսյան է, և երևի սա է պատճառը, որ դրա մասին չեն զեկուցել ոստիկանության կենտրոնական բաժնի ղեկավարությանը: Իսկ առավոտյան, երբ պարզվել է, թե ում դեմքն է զարդարում երևանյան շենքերն ու փողոցները, ոստիկանությունը «խառնվել է իրար»: Երեկ «ՀԺ»-ն կարճ հեռախոսազրույց ունեցավ Կենտրոնի նորաթուխ ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի նախկին պետը և նրա տեղակալներն աշխատանքից ազատվել են նախօրեի գիշերը երևանյան փողոցներում և շենքերի վրա հայտնված Սերժ Սարգսյանի դիմանկարի հետևանքով, իսկ դուք այժմ նշանակվել եք այս պաշտոնին, որ ավելի խիստ հսկեք, ու նման բաներ այլևս չկրկնվեն:

– Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում: Կարող եք այդ հարցերով դիմել ոստիկանության լրատվական:

– Իսկ ինչի՞ հետ էր կապված ձեր նշանակումը, այն էլ` նման անսպասելի նշանակումը:

– Ես տեղյակ չեմ: Ես զինվորական մարդ եմ, եթե ինձ նշանակում են, ես պարտավոր եմ հրամանը կատարել:

– Դուք ոստիկան չե՞ք:

– Ոստիկան եմ:

– Ասացիք, որ զինվորական եք:

– Դե` հիմա:

– Երեկ երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում ուժեղացված ծառայություն է իրականացվել, որ փողոցներում ու ԲՈԻՀ-երի մոտ նույն գրություններից ու դիմանկարներից չհայտնվեն: Ասում են, որ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուն պես՝ դա ձեր առաջին հրամանն է եղել:

– Ես ձեզ ասացի, որ նման տեղեկությունների համար դիմեք լրատվական:

– Երեկ դուք հրահանգե՞լ եք, որ Երևանի կենտրոնում խստացված ծառայություն լինի:

– Ես ասեցի՝ դիմեք լրատվական ծառայություն:

– Ես ձեզ եմ հարցնում՝ նման հրահանգ տվե՞լ եք:

– Ես նման հրահանգներ չեմ տվել:

– Այդ դեպքում ո՞ւմ հրահանգով է երեկ խստացված ծառայություն եղել:

Այս հարցը լսելով` Սերոբ Հարությունյանն անջատեց հեռախոսը: «ՀԺ»-ն նորից զանգահարեց նրան: Այս անգամ ասաց, որ «մի քիչ խառն է», անձնակազմի հետ է հենց այդ պահին հանդիպում և մի փոքր ուշ կկարողանա պատասխանել հարցերին: Ավելի ուշ թերթի հեռախոսազանգերին նա, բնականաբար, չպատասխանեց: Այսպիսով, մի շարք հարցեր, օրինակ` արդյո՞ք իր նախորդների պես պատրաստվում է ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու հրահանգներ տալ, կամ` արդյո՞ք նախորդներից ավելի խիստ է լինելու, մնացին անպատասխան:

Սերոբ Հարությունյանը, մինչ երեկվա հրամանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն էր: Նշենք, որ նա ոստիկանությունում է հայտնվել Վովա Գասպարյանի հետ միասին, այսինքն` անցած տարվա նոյեմբերին: Գասպարյանի հրամանով նա, նախ, նշանակվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ, ընդամենը մի քանի ամիս անց տեղափոխվել էր Թմրամոլության դեմ պայքարի վարչություն (2-րդ վարչություն)` որպես պետ, երեք ամիս անց էլ, ինչպես նշեցինք ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալ:Ոստիկանության համակարգում հայտնվելուց առաջ Սերոբ Հարությունյանը զինվորական պաշտոներ է ունեցել, համարվում է Վովա Գասպարյանի «մարդը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում