Monday, 06 05 2024
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»

Երկու նախագիծ` մեկ օրակարգում

Խորհրդարանն այս քառօրյայում քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների միանգամից երկու նախագիծ: Երեկ սկսվեց ԸՕ-ի՝ իշխող կոալիցիայի հեղինակած տարբերակի քննարկումը:

Նկատենք, որ կոալիցիան իր նախագիծը քննարկման է դրել առանց սպասելու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Թեև նախագիծն ուղարկել են Վենետիկ, սակայն պատասխանը դեռ չեն ստացել: Ավելին` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի տեղեկացմամբ, իրենք հուսով են, որ երրորդ ընթերցման ժամանակ արդեն կունենան Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. երբ ԸՕ աշխատանքային խումբն աշխատում էր նախագծի վրա, իշխանական գործիչները հայտարարում էին, թե պատրաստ են քննարկել նաև ընդդիմության առաջարկները: Սակայն, պարզվեց, այդ ամենն արվում էր քարոզչական նպատակներով, և ընդդիմության առաջարկների մի մասն այդպես էլ տեղ չի գտել նախագծում: Ուստի, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, իրենք ներկայացրել են սեփական նախագիծը: «Բացարձակապես հաշվի չեն առնվել մեր կարևոր, սկզբունքային առաջարկները: Կոսմետիկ հարցերում կարող է որոշ նմանություններ լինեն մոտեցումների մեջ, բայց կարևորագույն, կարդինալ հարցերում ինչպես անել, որ Հայաստանում ընտրությունները չկեղծվեն, և արդյունքում լեգիտիմության դեֆիցիտ կամ լեգիտիմության նկատմամբ կասկած որպեսզի չառաջանա, դրել ենք մեր նախագիծը», – ասաց Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցությունն, օրինակ, առաջարկում է, որպեսզի հրապարակվեն ընտրողների կողմից ստորագրված ցուցակները` համոզված, որ այդպես հնարավոր կլինի վերահսկել մահացած կամ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը:

Սակայն այս առաջարկը մերժվել էր կոալիցիայի կողմից անձնական կյանքի գաղտնիության նկատառումից ելնելով՝ միգուցե քաղաքացին չի ցանկանում, որպեսզի ուրիշներն իմանան՝ մասնակցե՞լ է ինքը քվեարկությանը, թե՞ ոչ: Բացի այդ, ՀՅԴ-ն առաջարկում է ամրագրել թեկնածուների և կուսակցությունների կողմից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գույքի, տրանսպորտային և այլ միջոցների օգտագործման արգելքը: Դաշնակցությունը նաև առաջարկում է, որպեսզի քվեարկության գործընթացում խախտումներ նկատելու և հայտնաբերելու դեպքում հանձնաժողովի անդամները պարտադիր արձանագրեն դրանք. «Եթե հանձնաժողովի որևէ անդամ այն արձանագրում է, ապա հանձնաժողովի մյուս անդամները կամ պետք է ստորագրեն այն, կամ հրաժարվելու դեպքում` գրավոր ներկայացնեն չստորագրելու պատճառներն ու հիմնավորումները»:

ՀՅԴ նախագծում առաջարկված է, որպեսզի ընտրական հանձնաժողովները կազմվեն իշխանություն-ընդդիմություն հավասար համամասնությամբ: Ըստ ՀՅԴ առաջարկի՝ չորս անդամ պետք է նշանակվեն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից, չորս անդամ՝ իշխանականներից: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե հետագայում ԱԺ խմբակցությունը փոխի իր դիրքորոշումը, պետք է հրաժարվի ԸՕ իր տեղերից, և այնուամենայնիվ, իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը պահպանվի: Թեև նման ձևակերպմամբ դրույթ ամրագրված չէ նախագծում, սակայն, ըստ Շահբազյանի, ձևակերպումը, որ հանձնաժողովում իշխանություն-ընդդիմություն հավասար հարաբերակցություն պետք է լինի, նման իրավիճակներում այդպիսի լուծում է ենթադրում:

Իսկ ահա կոալիցիան առաջարկում է ընտրական հանձնաժողովների ձևավորման այլ կարգ. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, ԿԸՀ-ն նախատեսված է, որ բաղկացած լինի աշխատանքային փորձ ու մասնագիտական պատրաստվածություն ունեցող 7 անդամներից, որոնցից 4-ին կնշանակի հանրապետության նախագահը, իսկ մյուս երեքին՝ յուրաքանչյուրը մեկ թեկնածու, կներկայացնեն Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի նախագահը և Վճռաբեկ դատարանի նախագահը:

Նախագծում սահմանված են նաև չափորոշիչները, որ ԿԸՀ 7 անդամներից առնվազն երկուսը պետք է լինեն իրավաբաններ, իսկ երկուսը` կանայք: Տեղամասային ընտրական հանձնաժողովը օրինագծով առաջարկվում է կազմավորել այսպես` մեկական անդամ նշանակում են ԱԺ ներկայիս հինգ խմբակցությունները, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը և հանրապետության նախագահը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենց նախագծում փորձել են լուծում տալ նախընտրական շրջանում բարեգործության իրականացման հարցին և առաջարկում են, որ այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել կամ որոնք կարող են ասոցացվել կամ նմանեցվել որոշակի թեկնածուների կամ կուսակցությունների, իրավունք չունենան նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն իրականացնելու: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ունի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ:

Կոալիցիայի նախագծով թույլատրվում է, որպեսզի տեսանկարահանվի ընտրական ողջ պրոցեսը: Սակայն նկարահանումները պետք է կատարվեն այնպես, որ չխախտվի ընտրական գաղտնիության սկզբունքը: «Այս օրենսգիրքն էականորեն տարբերվում է նախորդներից», – ասաց Դավիթ Հարությունյանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում