Lragir.am-ը գրել է.
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Ռիչարդ Մ. Միլսի թեկնածությունը: Եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, ապա Միլլսը Հայաստանում կփոխարինի ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին: Ներկայում Միլսը Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանն է, որտեղ աշխատում է 2012 թվականից: Մինչ այդ, 2010-2011 թվականներին Միլսը եղել է Մալթայում ԱՄՆ փոխդեսպան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում