Թուրքիայում պաշտոնապես գրանցվել է 3 թեկնածու՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին ուրբաթ օրը գրում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով երկրի ԿԸՀ-ին:
Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցվել են երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սալահաթթին Դեմիրթաշը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: