ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «վեցյակի» երկրների արտգործնախարարներին կիրակի հրավիրել է Վիեննա՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի աշխատանքների ընթացքը: Այս մասին լրագրողներին հայտնել է Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ Պետդեպը հաստատել է, որ պետքարտուղար Ջոն Քերին հանգստյան օրերին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցություններին:
Վիեննայում հուլիսի 2-ից անցկացվում է բանակցությունների 6-րդ ռաունդը: Մինչև հուլիսի 20-ը կողմերը մտադիր են հասնել պայմանավորվածության միջուկային ծրագրի վերաբերյալ բացառապես խաղաղ բնույթի երաշխիքների մասին՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական հանման դիմաց: