ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պետդեպին:
Նշվում է, որ Քերին Քաբուլում կանցկացնի հանդիպում երկրի նախագահ Համիդ Քարզայի, ինչպես նաև պետական բարձրագույն պաշտոնի երկու թեկնածուներ Աբդուլլա Աբդուլլայի և Աշրաֆ Ահմադզայիի հետ:
Երկրում շարունակվում է քաղաքական հակամարտությունը, որն առաջացել էր ընտրություններից հետո: Հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո թեկնածուներից յուրաքանչյուրը հայտարարել է իր հաղթանակի մասին և մեղադրել մյուսին խարդախությունների մեջ: