Լուիս Ադրիանոն «ճիշտ» պահվածքի համար կորակազրկվի՝ տեղեկացնում է ՈւԵՖԱ-ն:
ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել պատժել Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյին, որը «Նորդշելանդ»-ի դեմ խաղում խախտեց արդար խաղի չգրված օրենքը:
«Շախտյոր»-ի հարձակվողը որակազրկվել է մեկ խաղով: Այս պայմաններում նա բաց կթողնի «Յուվենթուս»-ի դեմ խաղը, սակայն կկարողանա մասնակցել փլեյ-օֆֆ փուլին հենց մեկնարկից:







































