Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի վատ մրցելույթների մասին՝ համեմատելով «Ռեալ»-ի խաղացողների խաղը չեխ թենիսիստ Ռադեկ Շտեպանեկի ելույթների հետ, որի հաղթանակով Չեխիայի ընտրանին Դևիսի գավաթի խաղարկությունում թիմային հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի հանդեպ:
«Կարծում եմ, որ եթե Շտեպանեկը, լինելով 34 տարեկան, կարողանում է երեք օր անընդմեջ անասելի պայքարի մեջ լինել ու արդյունքում հաղթել՝ իր թիմին հաջողություն պարգևելով, ապա 23-24 տարեկան ֆուտբոլիստները կարող են երկու հանդիպում անցկացնել երեք օրը մեկ»,- հայտարարել է պորտուգալացին:








































