Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վինսան Կոմպանին կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սիթի» – «Ուիգան» հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է belfasttelegraph.co.uk-ը:
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենալու չորեքշաբթի: Սկզբում ենթադրվում էր, որ խաղացողը չի կարողանա ապաքինվել վնասվածքից, սակայն վերջին տեղեկություններով՝ Կոմպանին պատրաստ կլինի առաջիկա խաղին:



































