Ռուսաստանի 6 տարածաշրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն՝ կապված ուկրաինացի փախստականների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Արտամոնովը՝ հայտնում է Ria Novosti-ն:
«Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի մարզերում, Կալմիկիայում, Ստավրոպոլի երկրամասում, Սևաստոպոլ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել»,- ասել է նա՝ նշելով, որ Բելգորոդի և Վորոնեժի մարզերում սկսել է գործել բարձր պատրաստականության ռեժիմ: