Red Bull թիմի ղեկավարությունը որոշել է պարգևատրել բոլոր աշխատակիցներին:
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ թիմի յուրաքանչյուր աշխատակից 10000 ֆունտ կստանա (մոտ 16000 դոլար)՝ որպես պարգևատրում Կոնստրուկտորների գավաթի անհատական հաշվարկում հաղթանակ տանելու համար:
Այսպիսով՝ տրամադրվող ամբողջ գումարը կգերազանցի մի քանի մլն դոլարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Red Bull-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հաղթանակ տարավ Բրազիլիայի գրան պրիում և նվաճեց «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնի կոչումը: