Այսօր Բաքվում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող միաշարժիչ Cessna 172 F օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուսումնական թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով ընկերության մամլո ծառայության ղեկավարին:
Նրա խոսքով՝ երկրորդ շրջանը անցնելիս ինքնաթիռի շարժիչում խնդիր է առաջացել:
Հաղորդվում է, որ ուսումնական ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ հրահանգիչ օդաչուն և ստաժավորում անցնող օդաչուն: Համաձայն հրահանգի՝ անձնակազմն ազատ տարածք է ընտրել և իջեցրել օդանավը:
Վթարային վայրէջքից հետո օդանավը շրջվել է:
Նշվում է, որ օդանավն ընկել է Զաբրատ և Մաշտաղա բնակավայրերի միջև գտնվող տարածքում: