Sunday, 12 05 2024
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Մաղթում եմ, որ Քոչարյանը վայելի տարիների ընթացքում կուտակած թոշակը. Ալեքսանդր Արզումանյան

Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ողջունելի է այս տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների առաջացումը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ իր հույսը հենց այս նախաձեռնությունների էլ ավելի աշխուժացումն է:

«Մայիսից սկսած՝ քաղաքական ուժերը թեժ աշուն են սպասում՝ մասնավորապես քառյակի ֆորմատով: Մի տպավորություն է. բոլորը մտահոգ են քաղաքական դաշտի լղոզմամբ: Կա նաև վտանգավոր մի բան. շինծու խանդ՝ քաղաքականի ու քաղաքացիականի միջև: Բոլորս պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության կորստի դեմ. պետք է մի կողմ դնել խանդի դրսևորումները:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե իրեն որևէ կերպ տեսնո՞ւմ է թեժ աշնանը խոստացված քառյակի հանրահավաքներում, Արզումանյանը պատասխանեց. «Քառյակի ֆորմատով չեմ տեսնում որևէ բան: Մեզ համար անհասկանալի ու անընդունելի է այն, որ «ընդդիմադիր» ձևակերպումը կուսակցությունները հանում են քաղաքական բառապաշարից: Անհասկանալի են նաև ոչիշխանական ուժերի լղոզված պահանջները: Կան ուժեր, որ մշտապես խոսում են այն մասին, որ առանց ամբողջական իշխանափոխության՝ բան չի փոխվի, և իրենց իսկ բնութագրած ավազակապետությունից պահանջում են ինչ-որ բաներ անել»:

Միևնույն ժամանակ բանախոսն ասաց, որ ինքը՝ որպես քաղաքացի, լինելու է ցանկացած միջոցառմանը՝ լինի ցույց կամ հանրահավաք: «Որպես շարքային մասնակից մենք չենք խորշում նման փորձից»,-ասաց նա:

Մեր հաջորդ հարցին, թե պատկերացնո՞ւմ է որևէ տեսակի համագործակցություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հաշվի առնելով, որ օր օրի ընդլայնվում է նման ցանկություն ունեցող քաղաքական ուժերի և գործիչների քանակը, Արզումանյանը պատասխանեց. «Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, լավ կանխատեսել էր՝ որպես երիտասարդ թոշակառու: Մաղթում եմ, որ վայելի թոշակը: Մանավանդ հաշվի առնելով, որ նա հավելյալ գումարներ կուտակել է տարիների ընթացքում, հիմա էլ մենք տեսնում ենք իր պաշտոնավարման տասը տարիների արդյունքը:

Հայ ժողովրդի կամ հասարակության ընտրողի հիշողությունը կարճ չէ, և նա չի մոռանում Քոչարյանի գործունեությունը: Մեր կուսակցությունը չի պատկերացնում համագործակցության որևէ եզր Ռոբերտ Քոչարյանի հետ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում