Friday, 26 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը

Հայաստանի իշխանություններն են հանձնել ինքնորոշումը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ ստատուս քվոն պահելը դառնում է ավելի վտանգավոր, հայտարարել է, թե միջնորդներն ավելի լավ կանեին իրավիճակը գնահատեին սթափ վերլուծությամբ և քայլեր ձեռնարկեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերականգնելու համար:

Սեյրան Օհանյանն առաջին հայացքից իրավացի է, սակայն միայն առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ այն ամենը, ինչ ասում է Հայաստանի պաշտպանության նախարարը, իրականում հենց Հայաստանի ու Ղարաբաղի գործն է: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը առաջին հերթին Հայաստանի և Ղարաբաղի հարգելիք գործն է, և միայն այդ ժամանակ աշխարհն էլ կճանաչի ու կհարգի այդ իրավունքը:

Խնդիրը, սակայն, այն է, որ այդ ուղղությամբ կատարելով առաջին ու կարևոր քայլը՝ ինքնորոշվելով և հաղթելով պատերազմը` Ղարաբաղի ժողովուրդը մյուս քայլերը չի կատարել, և մյուս քայլերը չի կատարել նաև Հայաստանը: Ավելին` մյուս քայլերը կատարելու, այսինքն` արժանապատիվ և քաղաքակիրթ պետություն ձևավորելու փոխարեն, Հայաստանի Հանրապետությունը բանակցության մեջ է մտել Ղարաբաղի փոխարեն և համաձայնել է այն սկզբունքներին, որոնց մասին էլ խոսել է Ջեյմս Ուորլիքը: Այսինքն, ըստ էության, Սեյրան Օհանյանը հաթաթա է տալիս մի բանի, որը ընդունել են Հայաստանի իշխանությունները, այսինքն` Հայաստանի իշխանություններն են ընդունել ստատուս քվոն փոխելու պայմանները և բանակցում են այդ պայմանների շուրջ:

Ֆորմալ է այս ամենը, թե ոչ, սակայն իրականություն է, որը եթե ինչ-որ ժամանակ Հայաստանի իշխանություններին հնարավորություն էր տալիս մանևրել, ապա այսօր, ըստ էության, սկսել է աշխատել այդ իշխանությունների դեմ, քանի որ այդ մանևրի հնարավորություններն իշխանությունները օգտագործել են ոչ թե պետության, այլ իրենց անձնական իշխանության համար: Եվ այս առումով, Հայաստանն արտաքին ճակատում այսօր ստանում է այն, ինչ ցանել է:

Հայաստանի իշխանություններն են ընդունել Մադրիդյան սկզբունքները, այսինքն` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարածքային բարտերի հետ Հայաստանի իշխանություններն են փոխանակել, իսկ Ղարաբաղի իշխանությունները լռությամբ համաձայնություն են տվել այդ ամենին: Հայաստանի իշխանություններն են, որ Ղարաբաղին դուրս են մղել բանակցություններից` ինքնորոշման իրավունքի հետագա առաջմղումը ապահովելու փոխարեն:

Այնպես որ, ինչքան էլ ցավալի են ամերիկացի համանախագահի խոսքերը, դրանք ընդամենը բումերանգի պես վերադառնում են պաշտոնական Երևանի վրա, այն էլ` այն պատճառով, որ պաշտոնական Երևանը, ըստ էության, որոշել է անգամ վատ արտաքին քաղաքականության փոխարեն ընդհանրապես չզբաղվել դրանով և հանձնել այդ իրավունքը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկին՝ Ռուսաստանին:

Այդ դեպքում ինչու են նույն Հայաստանի իշխանությունները զարմանում, որ մյուս համանախագահները դադարում են նկատել Հայաստանը: Ի վերջո, Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ և խրախուսմամբ է գրվել Զորի Բալայանի հայտնի նամակը, որով Բալայանը Ղարաբաղը հանձնում էր Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում