Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Սելչուք Ունալը հայտարարել է, որ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար վաղը Էրզրումում, հետաձգվել է մինչև դեկտեմբեր.
«Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երեկ կայացել է հեռախոսազրույց: Այդ ժամանակ էլ որոշվել է հետաձգել հանդիպման ժամկետը: Մեծ հավանակություն կա, որ այդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: Հանդիպման հետաձգումը կապված է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Նյու Յորք մեկնելու հետ»:









































