Sunday, 07 06 2026
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
ԱՊՀ դիտորդը խախտել է անաչառության կանոնը. հստակ արտահայտվել է ուժերից մեկի օգտին
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան

Օրակարգ է մտնում 2017-18 թվականների «իշխանափոխության» խնդիրը

Հայաստանի ներքաղաքական ներկայիս զարգացումների համատեքստում աստիճանաբար առաջին պլան է մղվում 2017-18 թվականների «իշխանափոխության» խնդիրը:

Բանն այն է, որ դա Սերժ Սարգսյանի նախագահության երրորդ ժամկետն է, և բնական է, որ նա պետք է նախագահի պաշտոնը առնվազն դե յուրե փոխանցի որևէ մեկին: Դրան հավակնողները շատ են, որոնք ներկայացնում են իշխանության թե հին, թե նոր սերունդները: Ընդ որում, նաև այստեղ կան բաժանումներ, խմբեր, շահեր:

2013 թվականի նախագահի ընտրության հարցը ներկայումս երևի թե քչերին է հետաքրքրում: Ներիշխանական դաշտը այդ ընտրությունը դե յուրե երևի թե վաղուց հանձնել է Սերժ Սարգսյանին: Հիմա սպասում են, թե ինչ պետք է «ստանան» դրա դիմաց` 2017-18-ի հաշվարկով:

Խորհրդարանական կառավարման մոդելը կարծես թե հանում է նախագահի պաշտոնի փոխանցման հարցը: Բայց դա խնդրի արտաքին կողմն է, որովհետև երկիրը դե ֆակտո պետք է ունենա իշխանություն` ինչ մոդելով էլ որ այն արտահայտվի: Իսկ այստեղ արդեն առաջ է գալիս կապիտալի տնօրինման խնդիրը, քանի որ Հայաստանում իշխանությունն արտահայտվում է կապիտալով:

Մինչև չլուծվի կապիտալի բաժանման հարցը` կառավարման մոդելի հարցը չի լուծի ոչինչ: Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությունը լինելու է ընդամենը կապիտալի դաշտում տեղի ունեցած փոփոխությունների հետևանք:

Այդ իմաստով շատ էական է, թե ինչ շարժեր կարող են լինել Հայաստանի տնտեսական դաշտում, առաջիկա հինգ տարում ինչպիսի ֆինանսատնտեսական հարաբերակցություն կձևավորվի իշխանության հիմնական հավակնորդների միջև` ինչ կունենա Սերժ Սարգսյանը, ինչ կմնա Ռոբերտ Քոչարյանին ու Ծառուկյանին, ինչ կհասցնի հավաքել Տիգրան Սարգսյանը, ինչպես կփոխվի արևմտյան և ռուսական ներդրումների հարաբերակցությունը:

Այս ամենն, իհարկե, պետք է դիտարկվի նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների կոնտեքստում, սակայն հայաստանյան կապիտալի քարտեզը շատ կարևոր դեր է խաղալու իշխանության համար հերթական տասնամյակի սահմանագծին:

Նաև էական է, թե կապիտալի ինչ հոսք կլինի դեպի հասարակությունը`թե քաղաքացիական բջիջների զարգացման ուղղությամբ, թե նաև հասարակական այլ շերտերում, այսպես ասած` տեղեկատվական հեղափոխություն իրականացնելու ուղղությամբ, ինչը հանրային նորանոր շերտեր դուրս կբերի տոտալ կառավարելիության մանիպուլյացիոն շրջանակից և կներշնչի քաղաքացիական գիտակցությամբ:

Այս պրոցեսը, սակայն, հազիվ թե առաջիկա հնգամյակում էապես մրցունակ լինի ֆինանսատնտեսական կապիտալի ոլորտում տեղի ունեցող գործընթացների հանդեպ: Նվազագույն անհրաժեշտն այն է, որ քաղաքացիական կապիտալն այդ ընթացքում փորձի գոնե հետ չմնալ ֆինանսատնտեսական կապիտալի ոլորտում տեղի ունենալիք գործընթացներից և պահել այդ ամենի հանդեպ առնվազն ներկայումս, այսինքն` անցնող հնգամյակում իր արձանագրած հարաբերակցությունը` չզիջելով դիրքը:

Այդ ամենով հանդերձ` պետք չէ բացառել կապիտալի հեղափոխական շարժեր Հայաստանում, բայց դա արդեն առավելապես կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնցում եթե արձանագրվեն բեկումնային զարգացումներ, ապա դրանք կարող են Հայաստանում արտահայտվել ֆինանսատնտեսական «ինտերվենցիաների» տեսքով, որոնք կարող են դառնալ Հայաստանի իշխանական և ներքաղաքական ստատուս-քվոյի բեկումնային փոփոխությունների պատճառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում