Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Առանց արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության երկրի ներսում հնարավոր չէ հասնել որակական փոփոխությունների

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

-Հայաստանն արդեն մի քանի ամիս է` ունի նոր կառավարություն, և պետք է ասել, որ ի տարբերություն նախորդ կառավարության` այս կառավարությունը չի հռչակել բարեփոխումների մի այնպիսի փաթեթ` թեկուզ ցավոտ, որ հանրության համար կարող է ընդունելի չլինել, բայց դրանք կենսական են երկրի առաջխաղացման համար: Մենք ունենք կառավարություն, որի շատ անդամներ ուղղակի մասնակցություն են ունեցել Հայաստանում օլիգոպոլ համակարգի ներդրման, արմատավորման գործում, և այդ մարդիկ այսօր կառավարության առաջին ճակատում են և վերադարձել են կարծես իրենց հին գործին: Կասկածներ կան, որ, ըստ էության, նախորդ կառավարության բարեփոխիչ հիմնական համարումն այլևս ձախողված է, և այս կառավարության նշանակման հիմնական մեսիջը հենց դա է, որ հրաժարվեցինք բարեփոխիչներից, տեխնոկրատներից, եկան օլիգարխները: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, ընդհանրապես՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությունը, արդեն կառավարության ծրագիր է ներկայացվել, հաստատվել, առաջին ցավոտ որոշումներն արդեն շատ արագ, հրատապ կարգով կայացվել են:

-Բավականին ուշագրավ երևույթներ տեղի ունեցան, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հեռացավ ասպարեզից, և ասպարեզ եկավ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Թվում էր, թե գոնե ծրագրային առումով փաստաթղթի վրա կլինեին հուսադրող ինչ-որ բաներ, չնայած ձևակերպումը, որ տվեց Հովիկ Աբրահամյանը, շատ զարմանալի էր, այսինքն` ծրագիր հասկացության հետ ընդհանրապես կապ չուներ, բոլոր տեղերում և մի քանի անգամ հայտարարվեց իր կողմից, որ` քիչ գրենք, շատ անենք: Նման ձևակերպումը ոչ մեկի` մի փոքր տնտեսագիտական մոտեցումներին, նաև` ծրագիր հասկացությանը ծանոթ մարդու համար հասկանալի չէ: Ինքն էլ, որքան գիտեմ, տնտեսագետ է և գիտությունների թեկնածու: Իրենք ծրագիր չեն ներկայացրել ընդհանրապես:

Ծրագիրն ունի իր համապատասխան կանոնները, ժամանակի մեջ է սահմանափակ ծրագիրը, ռեսուրսների մեջ, և ընդհանրապես ծրագրում այն գնահատելու ցուցիչներ են ամրագրում: Բայց եկեք, տեսեք` ուսումնասիրելով կառավարության ծրագիրը` մենք որևէ ցուցանիշի չենք հանդիպում, չնայած նախորդ կառավարության գործունեությունը գնահատելու առումով նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարության գործունեության գնահատականը տեղի է ունենալու չափելի, ընկալելի արդյունքների հիման վրա, սակայն եթե ոչ մի ցուցիչ, որին պետք է ծրագիրն իրականացնելու միջոցով հասնենք, ամրագրված չէ, ուստի այս կառավարության գործունեությունը այսօր էլ և մինչ իր գործունեության ավարտը չենք կարող գնահատել, որովհետև իրար հաջորդող կառավարությունները նաև ասում են` գիտեք ինչ, մենք քայլեր ենք անում, բայց դեռ վաղ է, որ բնակչությունն իր վրա զգա: Եթե բնակչությունը չի զգալու փոփոխություններն իր վրա` տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում, եթե ցուցիչներ չկան, որոնցով չափենք, ապա այդպես ցանկացած ծրագիր կարող ենք ասել, որ կատարվեց:

-Այդպես էլ Սերժ Սարգսյանը նախորդ կառավարությանը, նրանց աշխատանքը գնահատելիս մինչև վերջին օրը հիացած էր այդ կառավարության գործունեությամբ, նույնիսկ Տիգրան Սարգսյանին ճանապարհելիս էլ էր հիացած նրա գործունեությամբ, բայց ուշագրավ մի բան. երբ պատվիրակում էր կամ նշանակում էր Հովիկ Աբրահամյանին՝ որպես նոր կառավարության ղեկավար, ասում էր, որ այս կառավարությունն անշեղորեն պետք է շարունակի այն գործունեությունը, որ իրականացնում էր նախորդ կառավարությունը: Այսինքն` գլոբալ առումով մենք մարդկանց փոփոխություն ունենք, կառավարության ֆունդամենտալ, մագիստրալ տնտեսական գիծը քաղաքականության որևէ փոփոխության չի ենթարկվել:

 -Միանշանակ, որովհետև այն ծրագիրը, որ ներկայացվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից, ամբողջությամբ կրկնում էր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը, ավելի աղավաղված և վատ տարբերակն էր:

-Հատկապես ո՞ր հատվածները:

-Հատկապես՝ չափելի ցուցանիշների, այսինքն` մենք ինչի՞ ենք ձգտում հասնել: Եթե Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրում ապագային ուղղված տեսլական կար, այստեղ բացարձակապես ոչինչ չկա: Մյուս կողմից էլ՝ տպավորություն է ստեղծվում, թե մենք երկրում ունեցել ենք ծրագիր նախապատրաստող և գրող կառավարություն, հիմա իբր եկել է կառավարություն, որը պետք է գործառնական խնդիրներ լուծի և կյանքի կոչի: Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը հաստատվել էր մեկ տարի առաջ, միգուցե իրականացնում էր այդ կառավարությունը, ինչո՞ւ փոխեցինք, չսպասեցինք: Սա այսպես՝ ալեգորիկ տարբերակ, բայց հիասթափեցնողը գիտե՞ք ինչն է. ճիշտ է, դեռ վաղ է գնահատել այս կառավարության գործունեության արդյունքները, նույնիսկ սիմվոլիկ, չգիտեմ՝ որտեղից ծնված այդ հարյուր օրը չի լրացել, բայց արդեն իսկ տեսանք առաջին քայլերը և պոպուլիզմով լի գործունեությունը` Հովիկ Աբրահամյանն առաջին օրերին դուրս եկավ հանրության մեջ, մասնավորապես «Դ!եմ եմ» շարժման մեջ մտավ` հին արևմտյան PR քայլ կատարելով, որ՝ «ես ձեզնից մեկն եմ», բայց դա չհաջողվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում