Friday, 12 06 2026
15:50
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Դոդի Էդոն սպառնացել է լոմել

«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի հարյուր երիտասարդների է պահում, որոնցից յուրաքանչյուրը մի քանի կեղծ պրոֆիլներով ակտիվ գործունեություն են վարում Facebook սոցիալական ցանցում: Նրանք ակտիվ «քոմենթներ» են տեղադրում կայքում, երբ հանձնարարություն են ստանում իրենց կուսակցության այս կամ այն պատգամավորի քաղաքական մտքերը «ծաղկացնելու» կամ «լայքելու» համար: Եվ հակառակը՝ ակտիվ հարձակում են կազմակերպում ԲՀԿ-ի թիրախ հանդիսացող կուսակցությունների, գործիչների և պաշտոնյաների վրա:

Ճիշտ է, ԲՀԿ երիտասարդական միության ղեկավար Վահե Էնֆիաջյանը հերքել էր դա, սակայն հաստատել էր, որ իրենց երիտասարդներն ակտիվ են, ու ինքը հետևում է նրանց գործունեությանը: Մեր տեղեկություններով, սակայն, այդ երիտասարդներն իրենց բացահայտ ու կեղծ պրոֆիլներով գործունեության համար յուրաքանչյուր ամիս Գ. Ծառուկյանից ստանում են 120-150 հազար դրամ աշխատավարձ:

Ընդ որում, ԲՀԿ-ի այդ երիտասարդները երբեմն Facebook-յան մարտի են բռնվում Հանրապետական կուսակցության երիտասարդների հետ: Եվ դրանք երբեմն ԲՀԿ-ի կողմից ունենում են ուժի գործադրման սպառնալիքներ: «Առաջին լրատվական»-ը տեղեկություն է ստացել, որ վերջերս նման մի վիճաբանության արդյունքում Գ. Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն, զանգել է իրենց երիտասարդներից մեկին ու սպառնացել. «Խելոք մնա, թե չէ` կլոմեմ»:

ԲՀԿ-ն քարոզչության ոլորտում բավականին ընդարձակ կերպով օգտագործում է նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որտեղ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` գործում են ներքին բավականին խիստ կանոններ: Հատկապես լրատվական «Էպիկենտրոնի» և «Կենտրոնի» մյուս քաղաքական հաղորդումները խստորեն վերահսկվում ու գրաքննության են ենթարկվում:

Հեռուստաընկերության լրագրողների փոխանցմամբ` այն լրագրողը, ով Գ. Ծառուկյանին վերաբերող ռեպորտաժներում անխնա գովաբանում է ԲՀԿ ղեկավարին, նա աշխատավարձից բացի` պարգևատրվում է, իսկ այն լրագրողը, ով համեմատաբար թույլ դոզայով է գովաբանում, նրան տուգանում են: Այս առումով, ասում են, բավականին բարդ է «Էպիկենտրոնի» ղեկավար և մի քանի հաղորդումներ վարող Պետրոս Ղազարյանի վիճակը: Նա անընդհատ ստիպված է գովել, դրական լույսի ներքո ներկայացնել Գ. Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ցանկացած արարք և հաղորդումների ժամանակ անընդհատ բանախոսներից իրենց հակառակորդների մասին վատ մեկնաբանություններ պոկել:

Այս առումով, հասկանալի է, հաղորդումների թիրախը կառավարությունն է: Վերջերս նաև տեղեկություններ տարածվեցին, թե Պ. Ղազարյանը լրագրողներին հրաժեշտ է տվել և ասել, որ ինքն այլևս չի աշխատելու, իրեն ազատել են, քանի որ չի կարողացել բավարարել ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի պահանջները: Այն ժամանակ «Առաջին լրատվական»-ը փորձել էր Պ. Ղազարյանից մեկնաբանություն ստանալ իր ազատման փորձի մասին, բայց նա չէր ցանկացել մեկնաբանել: «Կենտրոնի» լրագրողների փոխանցմամբ` երբ հասկացել են, որ բացահայտվում են Պ. Ղազարյանի ազատման պատճառները, որոշել են այդ քայլին չգնալ և «Էպիկենտրոն»-ի ղեկավարին «շտկվելու» հնարավորություն տալ:

Պ. Ղազարյանի հաղորդումները դիտելիս հասկանալի է դառնում, որ նա արդեն այնքան է արդարացրել այդ հույսերը, որ իր վարած հաղորդումներից մեկի մասնակից` հրապարակախոս Տիգրան Հակոբյանը «դեմագոգիա» անվանեց նրա դիտարկումներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում