Ռուսաստանը երկրորդ փորձից իրականացրել է նորագույն, էկոլոգիապես մաքուր «Անգարա-1.2ՊՊ» հրթիռակրի փորձնական արձակումը, որը երկրում նախագծվել է ԽՍՀՄ-ի անկման ժամանակներից: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է օդատիեզերական պաշտպանության զորքերի աղբյուրը:
Թեթև «Անգարա»-ի առաջին արձակումը սկզբում նախատեսված էր հունիսի 25-ին, բայց լրացուցիչ ստուգումների պատճառով այն հետաձգվել է հունիսի 27-ին: Սակայն նաև հունիսի 28-ին ավտոմատ համակարգի մեկնարկից 19 վայրկյան առաջ չեղյալ է համարվել արձակումը:
Ինչպես հաղորդվում էր «Էներգոմաշ» գիտական-արտադրական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ պատճառը եղել է ճնշման անկումն օքսիդացնող կափույրի խթանիչի գնդաձև բալոնում:
«Անգարա»-ի շահագործումը Ռուսաստանին հնարավորություն կտա իր տարածքից բոլոր տիպերի արբանյակներ դուրս բերել ուղեծիր՝ առանց Երկրի մթնոլորտն աղտոտելու և երկրին ապահովելով անկախ երաշխավորված տիեզերական տարածության հասանելիություն: