Երկուշաբթի օրը Մակեդոնիայի ոստիկանությունը մոտ 500 կգ մարիխուանա է առգրավել: Թմրանյութերի այսպիսի մեծ քանակություն երկրում առգրավվել է առաջին անգամ:
Ոստիկաններն Ալբանիայի հետ սահմանին կանգնեցրել են մակեդոնական համարանիշերով բեռնատար: Զննության ընթացքում հայտնաբերվել է թմրանյութ, հայտնում է ITARTASS-ը: Օրինապահ մարմինների աշխատակիցները փորձում են պարզել, թե ում համար էր նախատեսված թմրանյութը, որի ընդհանուր արժեքը սև շուկայում կարող է հասնել մի քանի միլիոն եվրոյի:







































