Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային նավթային ընկերությունն արդեն իսկ մոտ ապագայում սկսելու է վաճառել նավթային պարտատոմսեր: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին:
Բյուջեի մասին ազգային օրենքի համաձայն, նավթարդյունաբերության նախարարության դուստր ձեռնարկությունները պարտավոր են ընթացիկ տարում (ավարտվում է 2013 թվականի մարտի 20-ին) վաճառել 5 միլիարդ դոլարի պարտատոմսեր: Պարտատոմսերի թողարկումն ու վաճառքը կապված է նավթային ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորման հետ:








































